Երկարագուլպա Պեպպին նշում Է 70-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ մանկական գրող Աստրիդ Լինդգրենի կարմրահեր, պեպենոտ եւ ոգով ու ֆիզիկապես ուժեղ հերոսուհին կամ Երկարագուլպա Պեպպին նշում Է ծննդյան օրը. լրանում Է նրա 70 տարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրողն ինքը բազմիցս լրագրողներին պատմել Է, որ Պեպպին իր լույս աշխարհ գալու համար պարտական Է իր դստերը՝ Կարինին: 1941 թվականի ձմռան մի օր մրսած աղջիկը մորը խնդրել Է հեքիաթ պատմել եւ մոր «ի՞նչ հեքիաթ» հարցին, պատասխանել Է. «Պատմիր Երկարագուլպա Պեպպի մասին»:

Պեպպիի մասին առաջին պատմությունը Կարինը մորից ձեռագիր տեսքով նվեր Է ստացել իր ծննդյան օրը՝ 1944 թվականի մայիսի 21-ին: Պեպպիի մասին առաջին գիրքը լույս Է տեսել 1945 թվականի նոյեմբերին:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, պեպենոտ չարաճճի աղջա մասին հեքիաթային պատմություններով են մեծացել ոչ միայն շվեդների, այլեւ ամբողջ աշխարհի բազմաթիվ ընթերցողների շատ սերունդներ:

Պեպպիի մասին գրքերը թարգմանվել են 70 լեզուներով եւ վաճառվել 60 միլիոն օրինակ ընդհանուր թվով: Ընդհանուր գնահատումներով՝ ընդամենը Լինդգրենի գրքերը վաճառվել են 150 միլիոն օրինակով, որոնցից շատերը՝ հենց Պեպպիի մասին են:

Լինդգրենը (1907 – 2002) ՝ տանիքում ապրող Կառլսոնի, լյոնենբերգցի Էմիլեի, Երկարագուլպա Պեպպիի, Առյուծասիրտ եղբայրների եւ հեքիաթային այլ հերոսների մասին պատմությունների հեղինակը, մնում Է Շվեդիայում ամենասիրելի եւ ամենաընթերցվող գրողներից մեկը:

Հայերեն Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց