Խճանկար

Գիտնականները տեսագրել են T-քիլերների գրոհը քաղցկեղի բջիջների վրա

1 րոպեի ընթերցում

Գիտնականները տեսագրել են T-քիլերների գրոհը քաղցկեղի բջիջների վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները ներկայացրել են տեսագրություն, որը ցույց Է տալիս, թե ինչպես են իմունային համակարգի «քիլերները» հետեւում եւ ոչնչացնում քաղցկեղի բջիջները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս թեմայով հետազոտությունը հրապարակվել Է Immunity հանդեսում:

T-քիլերները կամ ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտներն արյան սպիտակ գնդիկներն են, որոնք մասնագիտացած են վիրուսների եւ քաղցկեղային բջիջների ոչնչացման գործում: Մեկ թեյի գդալ արյան մեջ դրանց թիվը հասնում Է շուրջ հինգ միլիոնի:

Տեսագրության մեջ T-լիմֆոցիտները ներկայացված են որպես նարնջագույն եւ կանաչ գույնի ամորֆ գնդիկներ: Դրանք արագորեն շարժվում են՝ անդադրում հետազոտելով շրջակա միջավայրը:

Հենց որ T-քիլերները քաղցկեղի բջիջ են հայտնաբերում, լիմֆոցիտի մեմբրանային «մատներն» ստուգում են այն: «Ինքնության» այդ «բացահայտումից» հետո T-քիլերը կապվում Է բջիջի հետ եւ թունավոր սպիտակուցները հանում դրա մակերեւույթի միկրոփողակներ: Վերջապես, լեյկոցիտը ծակում Է այդ մակերեւույթը՝ թունավոր բեռին թույլ տալով ոչնչացնել քաղցկեղի բջիջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում