Մարզային

Տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ

1 րոպեի ընթերցում

Տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտակայքում մայիսի 21-ին ավտոմեքենան ընկել է ձորը: Մարզի փրկարարարական վարչությունն ահազանգը ստացել է 04.58-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է« որ Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 97 կմ-ում «Միցուբիշի» մակնիշի 23ՕՏ557 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ Արման Ղարամանյանը (ծնվ. 1976թ.) Մարալիկի շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԿ-ից, վերջինիս վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում