Խճանկար

Անգլիայի բնակիչը Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո հայտնվել Է հիվանդանոցում

1 րոպեի ընթերցում

Անգլիայի բնակիչը Գինեսի ռեկորդ սահմանելուց հետո հայտնվել Է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Էսեքսի կոմսության Դագենեմ քաղաքի բնակիչ Ջեյսոն Բրինքլեթին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նա Գինեսի ռեկորդ Է սահմանել՝ կատարելով պատմության մեջ թմբուկի ամենաերկար մանրահարվածները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին, 44-ամյա տղամարդը հարվածային գործիքով նվագել Է 12 ժամ, հինգ րոպե եւ հինգ վայրկյան:

Ռեկորդ սահմանելուց անմիջապես հետո Բրինքլեթը հայտարարել Է որ չի զգում իր դաստակները: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ձեռքի վնասվածք: Ավելի ուշ ռեկորդակիրը պատմել Է, որ ցավն զգացել Է թմբուկներով նվագել սկսելուց ութ ժամ հետո, սակայն որոշել Է չընկրկել:

Թմբուկի մանրահարվածների տեւողության նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել Է ֆիլիպինցի Ջասթին Դանիել Արդեն: Նրա արդյունքը կազմել Է 12 ժամ եւ երեք վայրկյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում