Խճանկար

LG-ն ցուցադրել Է 1 միլիմետրից պակաս հաստությամբ առաջին հեռուստացույցը

1 րոպեի ընթերցում

LG-ն ցուցադրել Է 1 միլիմետրից պակաս հաստությամբ առաջին հեռուստացույցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LG ընկերությունը ցուցադրել Է օրգանական լուսադիոդներ ունեցող Էկրանով 55-դյույմանոց գերբարակ հեռուստացույցի նախատիպը, որի հաստությունը 1 միլիմետրից Էլ պակաս Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Korea Times պորտալը:

Սարքը ներկայացրել են Սեուլի (Կորեա) արդյունաբերական ցուցահանդեսում: Հեռուստացույցը կշռում Է շուրջ 2 կիլոգրամ Է եւ պատին ամրացվում Է մագնիսական տակդիրի օգնությամբ:

Նախատիպը ներկայացրել են որպես այն բանի վկայություն, որ ապագայում LG-ն կշարունակի զգալի ուշադրություն հատկացնել OLED- տեխնոլոգիաների զարգացմանը եւ ստեղծել նմանատիպ արտադրանքներ: Ցուցադրված մոդելի սերիական արտադրության գործարկման ժամկետը հայտնի չԷ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում