Խճանկար

Միշել Օբաման ցուցադրել Է իր անհատական մարզումը

1 րոպեի ընթերցում

Միշել Օբաման ցուցադրել Է իր անհատական մարզումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ցուցադրել Է իր ֆիթնես-մարզումներից մեկը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով People-ին: Համապատասխան տեսահոլովակը հրապարակվել Է Facebook-ում Սպիտակ տան ակաունտում:

Ինչպես պարզաբանում Է People-ը, Միշելն իր ֆիզիկական մարզավիճակը ցուցադրել Է 2015 թվականին ավելի վաղ իր նախաձեռնած #GimmeFive-ի արշավի շրջանակներում: Դրա մասնակիցներին առաջարկվում Է խորհել առողջ կենսակերպ վարելու հինգ եղանակների շուրջ եւ դրանց մասին պատմել սոցցանցերում:

Միշել Օբաման պատմել Է, որ վարժանքի տեսահոլովակը դարձել Է համանման այն տեսագրության պատասխանը, որն իր ամուսնու կողմից արվել Է #GimmeFive-ի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում