ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում մշակվել Է շարժական հավելված, որը թույլ Է տալիս որոշել թղթադրամների իսկությունը: Ծրագիրը մշակվել Է երկրի Կենտրոնական բանկի օժանդակությամբ եւ նպատակամղված Է դրամանենգների դեմ պայքարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հավելվածն աշխատանքի առանձին ռեժիմներ ունի անվանական տարբեր արժեքների թղթադրամների համար,- նշել Է NL Times հրատարակությունը:- Սքանավորման ընթացքում այն որոշում Է եզրահատման ճշգրտությունը եւ ստուգում թղթադրամի վրա նշված պաշտպանության տարրերը: Եթե սքանավորման ընթացքում ծրագրում ծագում են փողի իսկության կասկածներ, ապա օգտատիրոջն առաջարկվում Է ձեռքով լրացուցիչ ստուգում, մասնավորապես, ջրանշանների եւ հոլոգրամների ուսումնասիրում»:
Ներկայում ծրագիրը մատչելի Է iPhone 5-ի եւ սմարթֆոնի ավելի ուշ տարբերակների տերերի ներբեռնման համար: Մոտ ժամանակներս կավարտվի հավելվածի մշակումն Android գործառնական համակարգի համար:
Անցյալ տարի Նիդեռլանդների Կենտրոնական բանկը եւ երկրի մյուս բանկերը շրջանառությունից հանել են 48,7 հազար կեղծ թղթադրամ: Փորձագետների գնահատումներով՝ ընդհանուր առմամբ աշխարհում կա եվրոյի շուրջ 838 հազար կեղծ թղթադրամ, եւ դա համարվում Է ոչ մեծ թվաքանակ՝ հաշվի առնելով, որ շրջանառության մեջ Է գտնվում 16 միլիարդ իսկական թղթադրամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: