ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի արքայազն Ուիլյամը խոստովանել է իր թաքնված տաղանդի մասին:
Այս մասին գրում է The Telegraph-ը: Համաձայն աղբյուրի` արքայազնը բաս-կիթառ է նվագում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քեմբրիջի դուքսն այս մասին խոստովանել է ռեգգիի աստղ Բրինսլի Ֆորդի հետ զրույցի ժամանակ: Ուիլյամի հայտարարությունն անմիջապես գրավել է ռեգգիի երգչի ուշադրությունը:
«Ինձ մոտ այս պահին նոր բաս-կիթառիստ է հայտնվել, հնարավոր է, որ դուք նրան ճանաչում եք որպես Քեմբրիջի դուքս»,- նշել է Ֆորդը: Երաժշտի խոսքվ՝ նա մտածում է Ուիլյամի հետ պայմանագիր կնքել, սակայն արքայազնը շատ այլ պարտականություններ ունի: Ուստի վստահ չէ, որ նվագելու ժամանակ կունենա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեմբրիջի դուքսը ռեփի և R&B-ի սիրահար է: