ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսն Ավստրալիայում աշնան վերջին ամիսն Է, երբ այստեղ շատ անձրեւ Է գալիս: Սակայն օրերս Գոուլբեռն քաղաքում (Նոր Հարավային Ուելսի հարավարեւելյան նահանգ) տեղումները ոչ մի կերպ սովորական չես համարի. երկնքից բնակիչների վրա թափվել են ոչ թե ջրի կաթիլներ, այլ սարդեր: Միլիոնավոր փոքր հատվածոտանիներ ծածկել են Գոուլբեռնի տների տանիքները, բակերը եւ փողոցները՝ դրանք պարուրելով արծաթագույն սարդոստայնով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսաներկայացման վարկածը չի հաստատվել, իսկ ահա գիտնականներն արագորեն գտել են ճիշտ պատասխանը՝ հանգստացնելով հուզված ավստրալացիներին: «Ամեն տարի մայիսին եւ օգոստոսին հենց նոր ծնված սարդերը որքան հնարավոր Է ավելի բարձր մագլցում են ծառերը եւ արձակում իրենց սարդոստայնը՝ դրանցից պարաշյուտի նման բաներ սարքելով,- պատմել Է սարդագետ Քիտ Բաստերֆիլդը:- Քամին դրանց թռցնում-տանում Է հեռուները: Իսկ այս անգամ ճակատագրի բերումով օդային հոսանքը սարդերին կուտակել Է երկրի քարտեզի մի կետում՝ Գոուլբեռն քաղաքում»:
Գտնվելով Սիդնեյից մոտավորապես 200 կիլոմետր հարավ – արեւելք եւ 90 կիլոմետր Կանբերայից հյուսիս – արեւելք ընկած շրջանում՝ Գոուլբեռնը հայտնի Է ամենից առաջ որպես երկրի պամության մեջ առաջին քաղաքը, որ հիմնվել Է ոչ թե ծովեզերքին, այլ մայր ցամաքի խորքում: Այժմ այդ բնակավայրը մեծ հռչակ Է ձեռք բերել որպես սարդերի թագավորության մայրաքաղաք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA