Խճանկար

Գերմանիայում թոշակառուին վերադարձրել են նրա պայուսակը՝ 34 հազար եվրո գումարով

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում թոշակառուին վերադարձրել են նրա  պայուսակը՝ 34 հազար եվրո գումարով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում թոշակառուին վերադարձրել են նրա մոռացած պայուսակը, որում եղել են 34 հազար եվրո կանխիկ գումար եւ խնայողական գրքույկը, որի հաշվին կար 10 հազար եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Համբուրգի բնակիչն իր իրերը մետրոյի կայարաններից մեկի նստարանին Էր թողել դեռ մայիսի 17-ին: Գետնուղու աշխատակիցները գտել են նրա պայուսակը եւ հանձնել գտածոների բյուրո: Երբ նրանք տեսել են, որ պայուսակում մեծ գումար կա, որոշել են իրազեկել ոստիկանությանը: Այդ պահին արդեն կարգի պահապանների ձեռքին Էր թոշակառուից ստացված դիմումը: Նրա ունեցվածքը վերադարձվել Է մայիսի 19-ին: Ուշագրավ Է, որ հենց այդ օրը լրացել Է նրա 92-ամյակը. հիանալի նվեր ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում