Մարզային

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան թափվող գետերի վարարումների, առատ անձրեւների եւ Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկման արդյունքում մայիսի երկրորդ տասնօրյակում եւս Սեւանա լճի մակարդակը շարունակել է նկատելիորեն բարձրանալ՝ արդեն 3 սանտիմետրով գերազանցելով նախորդ տարվա մայիսի 19-ի նիշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն լիճ է տեղափոխվել 45 միլիոն 466 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումներ չեն իրականացվում:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում