Մարզային

Կայացավ «Կոռուպցիոն ռիսկերի հանրային վերահսկողություն» թեմայով միջոցառում-քննարկում

2 րոպեի ընթերցում

Կայացավ  «Կոռուպցիոն ռիսկերի հանրային վերահսկողություն» թեմայով միջոցառում-քննարկում

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ Գավառ քաղաքի՝ «Քյավառ» հեռուստաընկերությունում անցկացվեց հակակոռուպցիոն քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում. հանրային վերահսկողության մեխանիզմները» թեմայով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, միջոցառում-քննարկումն իրականացրին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ները: Միջոցառմանը մասնակցեցին Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, միջազգային կազմակերպությունների, Գեղարքունիքի մարզի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ եւ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետներ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Իսկ նմանօրինակ միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է»,-նշեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար Նելլի Հայրապետյանը: Ծրագիրը տեւելու է 3 տարի: Ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսված է փոքր դրամաշնորհներ տրամադրել Երեւանի եւ մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն եւ լրագրողական հետաքննություն իրականացնելու նպատակով:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում