ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնգ Այլենդի Գրեյթ Նեքի շրջանում վաճառքի Է հանվել այն տունը, որտեղ 1920-ական թվականների սկզբին ապրել Է գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը: Վաճառքի գինը կազմում Է 3 միլիոն 888 հազար 888 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Տունը կառուցվել Է 1918 թվականին՝ միջերկրածովյան ոճով: Այն ունի յոթ ննջասենյակ, հարկաբաժինների մակերեսն ավելի քան 460 քառակուսի մետր Է: Տունն ունի յուրօրինակ մանրամասներ, ինչպիսիք են փայտի բուխարին, կամարավոր լուսամուտները եւ որմնաքանդակները:
Ֆիցջերալդը եւ նրա կինը՝ Զելդան, այդ տանն ապրել են 1922-ից մինչեւ 1924 թվականը: Այնտեղ նա սկսել Է գրել իր ամենահայտնի գործը՝ «Մեծն Գեթսբին» վեպը: Ինչպես կարծում են գրողի ստեղծագործության հետազոտողները, հենց Ֆիցջերալդի շփումն իր հարուստ հարեւանների հետ կարող Էր նրան ոգեշնչել գրելու ստեղծագործությունը:
Գրանցման գործակալը հրաժարվել Է հայտնել շինության ներկայիս սեփականատերերի անունները: Հանրային գրանցումների համաձայն՝ տունը պատկանում Է Լարի Գոռնին, որն այն ձեռք Է բերել 2008 թվականին 4,2 միլիոն դոլարով: