Մարզային

Արտաշատում հրդեհվել է բնակարանի խոհանոցը

1 րոպեի ընթերցում

Արտաշատում հրդեհվել է բնակարանի խոհանոցը

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում մայիսի 19-ին ժամը 16:56-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել մարզկենտրոն Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ հրդեհվել է տան 5 ք/մ տարածքով խոհանոցը՝ գույքով եւ կենցաղային իրերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել` 17:35:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում