Մարզային

Գյումրիում կայացած ծառատունկը կրում էր «100 ծառ 100-րդ տարելիցին» խորագիրը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում կայացած ծառատունկը կրում էր «100 ծառ 100-րդ տարելիցին»  խորագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում շարունակվում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այդ միջոցառումների շարքում մարզի տարբեր համայնքներում կազմակերպվել ու կազմակերպվում է ծառատունկ: Մայիսի 19-ին կայացած ծառատունկը կրում էր «100 ծառ 100-րդ տարելիցին» խորագիրը: Այն իրականացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի՝ «100 ծառ՝ Ցեղասպանության 100-տարելիցին» միջոցառման շրջանակներում: Նշենք, որ հանրապետության բոլոր մարզերում ծառատունկը կատարվել է բնակլիմայական պայմաններին համապատասխան հերթականությամբ: Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելով և մեկական ծառ տնկելով՝ մեր քաղաքները և գյուղերը ավելի շեն և բարեկարգ դարձնելու նպատակն ունի այս նախաձեռնությունը:

ՀՀԿ Շիրակի մասնաճյուղի ներկայացուցիչները՝ ՇՄ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Լոլյա Խաչատրյանի գլխավորությամբ, ծառատունկ անցկացրեցին մարզի բոլոր տարածաշրջաններում և Գյումրիում: Բոլոր տարածաշրջաններում տնկվել է խորհրդանշական 100 ծառ՝ ընդհանուր 600: Բոլորն հիմնականում դեկորատիվ ծառեր են: Կանանց խորհրդին միացան և ակցիային մասնակցեցին մեծ թվով աշակերտներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՇՄ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն՝ ծրագիրն իրականացվել է դպրոցների հետ, աշակերտների օգնությամբ: Տնկիների հետագա հսկողությունը ևս կիրականացվի աշակերտների օգնությամբ: «Այս նախաձեռնությամբ ոչ միայն բարեկարգում ենք բակերը, ավելացնում կանաչ տարածքները: Սա մեկ այլ նպատակ ևս ունի՝ աշակերտներին կապել բնությանը, նրանց սովորեցնել սիրել ու պահպանել բնությունը»,- նշեց Լոլյա Խաչատրյանը:

Ի դեպ, վերջին ծառատունկին մեծ ոգևորությամբ մասնակցում էին Գյումրու թիվ 30 դպրոցի աշակերտները, ովքեր և խոստացան խնամել տնկիները:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում