ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն ճանաչվել Է պատմության մեջ ամենակուլտային ոտքեր ունեցող կինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Metro-ն՝ վկայակոչելով Wilkinson Sword բրենդի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Ինչպես գրում Է հրատարակությունը, դերասանուհու ոտքերի օգտին իրենց ձայնն են տվել հարցվածների 47 տոկոսը: Վարկանիշի երկրորդ տեղում երգչուհի Քայլի Մինոուգն Է(22 տոկոս), երրորդում՝ 1960-ական թվականների թոփ-մոդել Թվիգին (17 տոկոս):
Ամենատպավորիչ ոտքերի վարկանիշի թոփ-10-ում տեղ են գտել նաեւ երգչուհի Թինա Թյոռները (16 տոկոս), երգչուհի Ջերի Հոլիուելը (15 տոկոս), դերասանուհի եւ երգչուհի Բեթի Գրեյբլը (7,8 տոկոս), Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը (7,4 տոկոս), դերասանուհի Անջելինա Ջոլին (7,2 տոկոս), մարզուհի Վիկտորյա Փենդլթոնը (6,5 տոկոս), դերասանուհի Օդրի Հեփբյոռնը (4,9 տոկոս):
Նրանց հաջորդում են՝ թոփ-մոդել Նաոմի Քեմփբելը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, դերասանուհի Քեմերոն Դիասը, սուպերմոդել Քեյթ Մոսսը եւ Ժիզել Բյունդհենը:
Արդյունքներին ավելի մանրամասն կարելի Է ծանոթանալ Metro-ի կայքում:
Հետազոտությանը մասնակցել են 16-ից մինչեւ 55 տարեկան հազարից ավելի կանայք: