Խճանկար

Airbnb-ը լողացող տուն Է գործարկել Թեմզայում

2 րոպեի ընթերցում

Airbnb-ը լողացող տուն Է գործարկել Թեմզայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակարանի կարճաժամկետ վարձակալության Airbnb ծառայությունը լողացող տուն Է գործարկել Թեմզայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Instagam սոցիալական ցանցում հաղորդել Է ընկերության Էջը: Փոքրիկ բակով ու բացատով երկհարկանի երկնագույն տունը Լոնդոնի գետում կլողա մինչեւ մայիսի 24-ը:

Ինչպես ճշտել Է The Daily Mirror-ը, կառույցի բարձրությունն 8 մետր Է, իսկ քաշը՝ 70 տոննա: Տան կառուցման համար պահանջվել Է չորս ամիս:

Թեմզայում լողացող շենքում կանցկացվեն հասարակական միջոցառումներ եւ երեկույթներ: Ընթրիքներից մեկը կպատրաստի միշլենյան ավագ խոհարար Ռոբերտ Օրտիսը: Նշվում Է, որ անսովոր կառույցի այցելուները լուսամուտներից կտեսնեն Չելսիի, Վեստմինստերի եւ Քեների Ուորֆի շրջանները:

Տունը, որը ներառում Է երկու ննջասենյակ, հյուրասենյակ եւ լոգարան, մեկ գիշերով (մայիսի 23-ի) կտրվի վարձակալության: Լողացող բնակարանը կարելի կլինի վարձել Airbnb-ի միջոցով, սակայն գործնականում ինչպես Է դա արվելու, առայժմ չի ճշտվում:

Մեծ Բրիտանիայում Airbnb-ի կառավարիչ Ջեյմս ՄակՔլյուրը նշել Է, որ այդ շենքում մնալը կենվորներին անմոռանալի տպավորություններ կնվիրի: «Լոնդոնն Airbnb-ի կողմից առաջարկված արդեն երրորդ քաղաքն Է եւ աշխարհի հիմնական տուրիստական ուղղություններից մեկը»,- ասել Է ՄակՔլյուրը:

Ապրիլի վերջին ծառայությունում հայտնվել Է գիշերն այն սենյակում մնալու առաջարկություն, որտեղ 1990-ական թվականների սկզբին ապրել են ամերիկյան Nirvana խմբի վոկալիստ Քուրտ Քոբեյնը եւ նրա կինը՝ երգչուհի Քորտնի Լավը: Ննջարանի վարձակալման գինը կազմել Է 290 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում