Խճանկար

Իսպանիայում 6 հազար ձվից ձվածեղ են պատրաստել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում 6 հազար ձվից ձվածեղ են պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Կարկասիա քաղաքում պատրաստել են ձվածեղ 6 հազար ձվից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այն պատրաստվել է ամենամյա ֆիեստայի 25-ամյակի առիթով:

Հսկայական թավայի տեղադրման համար պահանջվել է կռունկ: Բացի 6 հազար ձվից, ձվածեղի պատրաստման համար նաև օգտագործվել է 350 լիտր ձիթապտղի յուղ, 7 կիլոգրամ աղ, 1,4 կգ կարտոֆիլ: Ձվածեղի տրամագիծը կազմել է 3 մետր, իսկ հաստությունը շուրջ 15 սմ:

Մեկ բաժին ձվածեղի արժեքը կազմել է երեք եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում