Խճանկար

Բիլ Քլինթոնը կատակել Է Twitter-ում Բարաք Օբամայի նոր միկրոբլոգի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Բիլ Քլինթոնը կատակել Է Twitter-ում Բարաք Օբամայի նոր միկրոբլոգի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Twitter-ում հեգնական մեկնաբանություններ Է գրել Twitter-ում ԱՄՆ-ի գործող ղեկավար Բարաք Օբամայի նոր միկրոբլոգի առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախօրյակին Բարաք Օբաման ստեղծել Է @POTUS (President ofthe United States – ԱՄՆ-ի նախագահ) անվամբ բլոգը: https://twitter.com/POTUS «Ողջու՛յն, Twitter: Բարաքն Է: Իրո՛ք: Վեց տարի հետո ինձ վերջապես սեփական ակաունտ տվեցին»,- գրել Է ԱՄՆ-ի նախագահն իր առաջին հաղորդագրության մեջ:

Դրան ի պատասխան Բիլ Քլինթոնը հետաքրքրվել Է, թե ինչ կլինի Օբամայի միկրոբլոգը, երբ նա հեռանա պաշտոնից. «Բարի գալուստ @Twitter, @POTUS!: Մի հարց. նիկը կմնա՞ Սպտակ տանը կից»:

«Լավ հարց Է, @billclinton: Նիկնեյմը գնում Է Սպիտակ տան հետ: Չգիտե՞ս որեւԷ մեկին, ում հարկավոր լինի @FLOTUS? (First Lady Of the United States, Միացյալ Նահանգների առաջին տիկին)-ը»,- կատակին կատակով պատասխանել Է Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի նախագահն արդեն մի միկրոբլոգ ունի Twittert-ում՝ @BarackObama, այն վարում են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աշխատակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում