ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկային նվիրված հոդվածը համաշխարհային նոր ռեկորդ Է սահմանել հեղինակների թվաքանակով, որոնք ընդամենը 5154-ն են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Physical Review Letters ամսագրի Էջերում մայիսի 14-ին հրապարակված 33-Էջանոց աշխատության միայն առաջին ինը Էջերն են կազմում բուն հետազոտությունը (ներառյալ հղումներն ու ծանոթագրությունները): 24 Էջ կազմել Է հեղինակների ու գիտական այն հաստատությունների ցուցակը, որտեղ նրանք աշխատում են: Նախորդ ռեկորդակիրը համարվում Էր 2008 թվականին հրապարակված նյութը, որի հեղինակների թվում կար 3 հազար անուն, հաղորդել Է Nature News & Comment-ը: