ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հայտարարել Է 2,25 միլիոն դոլար բյուջեով մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը պետք Է ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությանն օգնի մշակելու 3D-տպիչ, որի միջոցով «կտպվեն» Մարսի մակերեւույթին ապագա հենակայանի բաղադրիչները՝ այնտեղ գաղութաբնակների վայրԷջքից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Մրցույթը կբաժանվի երկու փուլի, որոնցից առաջինը կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբերի 27-ը, իսկ երկրորդը կսկսվի սեպտեմբերի 26-ին: Առաջին մասի ընթացքում NASA-ն բոլոր ցանկացողներին առաջարկում Է մտածել, թե Մարսի, Լուսնի եւ այլ մոլորակների վրա ապագա հենակայանի որ ճարտարապետություն առավելագույնս շահավետ կլինի պաշարների օգտագործման, ամրության եւ այլ պարամետրերի տեսակետից: Սեպտեմբերի վերջին NASA-ն կընտրի 30 առավել հաջողված գաղափարները եւ դրանց հեղինակներին կպարգեւատրի 50 հազար դոլար դրամաշնորհներով:
Երկրորդ փուլը բաժանված Է երկու ենթափուլի: «Մակարդակ 1»-ում, ինչպես դա նշում Է NASA-ն, մրցույթի մասնակիցները կաշխատեն այն տեխնոլոգիաների վրա, որոնք թույլ կտան շենքերի տարրերը տպել այն նյութերից, որոնք կարելի Է գտնել Մարսի վրա կամ ստանալ հետները տարած կառուցատարրերից: «Մակարդակ 2»-ում խոսքը կարող Է վերաբերել լիարժեք հենակայանի կառուցմանը: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա 1,1 միլիոն դոլար եւ ապագայում իր մտահղացումներն իրականացանելու հնարավորություն, երբ դեպի Մարս կուղարկվի աստղանավորդների արշավախումբը: