Գեղարքունիքի ավագ եւ միջնակարգ դպրոցները կավարտեն 1825 աշակերտներ
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանն այս տարի կավարտեն 1825 աշակերտներ՝ 115 ավարտական դասարաններից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, 1825 շրջանավարտներից միասնական եւ ավարտական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 784-ը:
Միասնական եւ ավարտական քննությունները տեղի կունենան Գավառ քաղաքի թիվ 1 եւ 3 հիմնական եւ թիվ 8 միջնակարգ դպրոցներում:
Ավարտական դասարաններում մայիսի 22-ին եւ 23-ին կկայանան վերջին դասերը, եւ կհնչի վերջին զանգը: Մայիսի 22-ին վերջին դասերը կկայանան հնգօրյա, մայիսի 23-ին՝ վեցօրյա աշխատանքային ժամանակացույցով աշխատող դպրոցներում:
Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում, Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ, վերջին դասից եւ վերջին զանգի միջոցառումիցներից զատ, արգելվել են այլ կարգի հավաքները, խնջույքները, արարողությունները:
Խոսրով Խլղաթյան