Հաղթանակին նվիրված ցուցահանդես Է բացվել Հայաստանի ռուսական ռազմակայանի թանգարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում տեղավորված ռուսական ռազմակայանի թանգարանում բացվել Է ցուցահանդես՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 70-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմակայանի թանգարանը, որը բացվել Է 2014 թվականի վերջին, բացառիկ հավաքածու ունի: Խոսքը վերաբերում Է հրազենի ու սառը զենքի, հրետանու, զինամթերքի նմուշներին, դրոշների, հանդերձանքի եւ զինվորների ու սպաների կենցաղի առարկաների հավաքածուին:

Հաղթանակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են տեսանյութեր, լուսանկարներ, ռազմաճակատային նկարիչների նկարներ, փորագրություններ ու պլակատներ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զինվորական համազգեստը, որը պահվում Է թանգարանի ֆոնդերում, հյուրերին ներկայացրել են ռուսական զորամիավորման զինվորներն ու սերժանտները:

«Թանգարանի բացման պահին ցուցադրանքում ներկայացված Է եղել մոտավորապես 200 միավոր ցուցանմուշ: Ներկայում զորամասի անձնակազմի հետ աշխատանքի բաժնի մասնագետները ակտիվորեն աշխատում են նոր ցուցանմուշների եւ նվիրական հուշաիրերի հավաքման ուղղությամբ: Հայրենական մեծ պատերազմի վետերանների, զինվորական ծառայության վետերանների, Հայրենիքի զոհված պաշտպանների հարազատների հետ նամակագրության արդյունքում թանգարանին նվեր են հանձնվել ընտանեկան նվիրական հուշաիրեր, շքանշաններ, մեդալներ, պատվոգրեր, համազգեստի ու հանդերձանքի առարկաներ»,-պատմել Է զորամիավորման հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի հարցերով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Թանգարանների օրը Հայաստանի ռուսական ռազմակայանում նոր ժամանած զինծառայողների համար Էքսկուրսիաներ կկազմակերպվեն Գյումրիի զինվորական կայազորի թանգարաններ եւ ցուցահանդեսներ:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները