Խճանկար

Ավստրալիայում շունը 1,6 հազար դոլարանոց հարսանեկան զգեստ Է հագել

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում շունը 1,6 հազար դոլարանոց հարսանեկան զգեստ Է հագել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում մայիսի 17-ին կայացել Է երկու մոպսերի հարսանիք, որտեղ հարսնացուն հագել Էր երկու հազար ավստրալական դոլար (շուրջ 1,6 հազար ամերիկյան դոլար) արժողությամբ զգեստ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին, ամուսնական արարողությունից ստացված գումարը, որը դարձել Է բարեգործական ակցիայի բաղկացուցիչ մասը, հատկացվել Է անօթեւան շներին օգնելուն:

Ժասմին անունով հարսնացուի զգեստի հեղինակը ավստրալացի մոդելագործ Քրեյգ Բրեյբրուքն Է: Ջասպեր անունով փեսայի կոստյումն ստեղծել Է դիզայներ Գոդվին Հիլին Մելբուռնից:

Արարարողությանը ներկա Էին ավելի քան 60 շուն եւ 350 մարդ: Նշվում Է, որ միջոցառման մուտքը եղել Է վճարովի: Pug Rescue and Adoption Victoria հիմնադրամի, որը հանդես Է եկել որպես միջոցառման կազմակերպիչ, մամուլի քարտուղարը ճշտել Է, որ հարսանիքի բոլոր տոմսերը գնվել են վաղօրոք: Նա հավելել Է, որ Ժասմինը եւ Ջասպերը միասին ապրում Էին արդեն շուրջ յոթ տարի:

Ամուսնական արարողությունը տեղի Է ունեցել մեծ քանակությամբ ծաղիկներով զարդարված սրահում: Մատանիների փոխարեն նորապսակները փոխանակել են օձիքներ: Նշվում Է, որ միջոցառման ավարտին մատուցվել Է հարսանեկան տորթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում