Խճանկար

Էլեկտրոնային սիգարետների ծուխը թոքերը փոփոխության Է ենթարկում բջջային մակարդակում. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային սիգարետների ծուխը թոքերը փոփոխության Է ենթարկում բջջային մակարդակում. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համային հավելանյութերը, որոնք Էլեկտրոնային սիգարետներ արտադրողները կիրառում են ծխելու սարքերում, բջջային մակարդակում փոխում են թոքերի բջիջների աշխատանքը, ինչը բացասաբար Է ազդում դրանց աշխատանքի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են բժիշկներն ԱՄՆ-ի Թոքաբանների միության միջազգային խորհրդաժողովում: «Թոքային բջիջների վրա Էլեկտրոնային սիգարետների գոլորշիացումներում պարունակվող տարբեր քիմիական բաղադրիչների ներգործության արդյունքները մեզ համար առայժմ մնում են քիչ հայտնի:

Փորձեր դնելով մարդու թոքերի հյուսվածքների մանրԷախմբերի վրա՝ մենք պարզել ենք, որ մեր կողմից ուսումնասիրված 13 համային հավելանյութերից հինգն, ընդհանուր առմամբ, բացասաբար են ներգործել դրանց բջիջների վրա»,- հայտարարել Է Թեմպերանս Ռոուելը Չապել Հիլի (ԱՄՆ) Հյուսիսային Կարոլինայի համալսարանից:

Ամենանկատելի բացասական արդյունքները գրանցվել են այն սիգարետների դեպքում, որոնք ունեն մենթոլի, բանանի պուդինգի եւ դարչինի կոնֆետի բույր, մինչդեռ առանց լցանյութի Էլեկտրոնային սիգարետների գոլորշին լուրջ փոփոխություններ չի հարուցել: Բջիջների աշխատանքում փոփոխություններ են դիտվել նույնիսկ այն դեպքում, երբ բժիշկները շոգիացող խառնուրդից հեռացրել են նիկոտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում