Մարզային

Սեւան քաղաքում կասֆալտապատվի 5 փողոց եւ 1 հրապարակ

2 րոպեի ընթերցում

Սեւան քաղաքում  կասֆալտապատվի 5 փողոց եւ 1 հրապարակ

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում երկար սպասված ճանապարհաշինության մեկնարկը կտրվի այս տարվա հունիս ամսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, Սեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության համագործակցության արդյունքում Սեւան քաղաքի Պռոշյան, Կարմիր Բանակի, Ելենովկա, Խ. Դաշտենց, Արա Գեղեցիկ փողոցներում եւ Իզերի հրապարակում ընթացիկ տարում կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսված է ամբողջությամբ ասֆալտապատել նշված փողոցները` շուրջ 2000 մետր երկարությամբ եւ 19311քառակուսի մետր մակերեսով, հարակից մայթերը` 8297 քառակուսի մետր եւ Իզերի հրապարակը` 3833 քառակուսի մետր մակերեսով: Կփոխվեն եւ կտեղադրվեն 2200 գծամետր նոր եզրաքարեր, կլուծվեն նշված փողոցների եւ հրապարակի ջրահեռացման խնդիրները: Այդ աշխատանքները ֆինանսավորվելու են «Համաշխարհային բանկի» կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակում: Արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերը: Առաջիկայում նախատեսված մրցույթում կընտրվի շինարարական կազմակերպությունը, եւ կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները:

Սրան զուգահեռ շարունակվում են Նաիրյան փողոցի` օրակարգային դարձած եւ շուտափույթ լուծում պահանջող հիմնանորոգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում