Մարզային

Արտաշատում մեկնարկեց աթլետիկայի Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարը

1 րոպեի ընթերցում

Արտաշատում մեկնարկեց աթլետիկայի Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարը

ԱՐՏԱՇԱՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 16-ին մեկնարկեց աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հանրապետական 23-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են Արտաշատի, Կապանի, Վանաձորի, Երեւանի, ԼՂՀ-ի թիմերը, որոնք ներկայացնում էին 120 մարզիկների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու օր տեւող հուշամրցաշարում մարզիկները կմրցեն 100մ, 200մ, 800մ, 1500մ, 3000մ վազք, 100 եւ 400 մ արգելավազք, 4x100մ եւ 4x400մ փոխանցումավազք, գնդի հրում, սկավառակի, նիզակի եւ մուրճի նետում, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ մրցաձեւերում:

Միջոցառումը սկսելուց առաջ թիմերը հանդիսավոր քայլերթով անցան մարզադաշտով: Հնչեց ՀՀ օրհներգը: Թիմերն անցամ մրցապայքարի:

Հուշամրցաշարի փակման արարողությունը եւ արդյունքների ամփոփումը տեղի կունենա վաղը` մայիսի 17-ին: Հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով: Մրցաշարին հետեւում են ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը:

Մրցաշարին իրենց ներկայությամբ պատվել էին Գառնիկ Ղուկասյանի հարազատները, սպորտի վարպետներ, աթլետներ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում