ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեժիսոր Դեյվիդ Լինչը «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնել է, որ կստեղծի «Թվին Պիկս» հեռուստասերիալի շարունակությունը: Այս մասին մայիսի 16 հաղրդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռուստասերիալը առաջին անգամ ցուցադրվել էր 1990-1991թթ.: Թրիլլեր ժանրի սերիալի սյու-եի հիմքում պատանի Լորա Փալմերի սպանության դեպքն է մտացածին քաղաքում:
«Սիրելի բաժանորդներ, խոսակցություններն այն չեն, ինչ ձեզ թվում է: Դա կրկին տեղի է ունենում՝ «Թվին Փիկս»-ը վերադառնում է Showtime հեռուստաալիք», - գրել է Դեյվիդ Լինչը` թվիթերյան իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռեժիսորը հրաժարվել է վերսկսել նկարահանումները ոչ բավարար ֆինանսավորման պատճառով:
Լուսանկարը` Reuters