Մարզային

Մարզերը ներկայացրել են առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագրի հետ կապված առաջարկներ

1 րոպեի ընթերցում

Մարզերը ներկայացրել են առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագրի հետ կապված առաջարկներ

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ հստակեցված չեն ՀՀ մարզերին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նախատեսված ծրագրի ֆինանսական հատկացումները: ՀՀ կառավարությունում քննարկվում է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նախատեսված ծրագիրը: Մարզերից արդեն ստացվել են առաջարկներ: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: «Ծրագրի իրականացման համար ֆինանսական հատկացումներ դեռ չկան, բայց այդ ուղղությամբ աշխատաքներ ենք տանում: Բոլոր մարզերն արդեն ներկայացրել են առաջարկները: Դրանք քննարկվում են: Ծրագրի մասին պատասխան կարող ենք տալ միայն քննարկումից հետո»,- նշեց Արմեն Երիցյանը:

ՀՀ կառավարության կողմից համանման անցած հինգ ծրագրերից յուրաքանչյուրի իրականացման համար ընդհանուր առմամբ շուրջ 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին` համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այս ծրագրերով հիմնականում իրականացվում են դպրոցաշինության« ճանապարհաշինության« բնակարանաշինության, ջրամատակարարման եւ համայնքներում հրատապ նշանակություն ունեցող այլ աշխատանքներ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում