Մարզային

Գեղարքունիքում որոշվեցին լավագույն տնօրենի, ուսուցչի, դաստիարակի մրցույթի մարզային փուլի հաղթողները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում որոշվեցին լավագույն տնօրենի, ուսուցչի, դաստիարակի մրցույթի մարզային փուլի հաղթողները

ԳԱՎԱՌ, ՄԱՅԻՍԻ 15, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա» լավագույն դաստիարակ» անվանակարգերով մրցույթի մարզային փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մրցութային հանձնձաժողովին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել տասնհինգ հոգի, որոնցից տասներեքը վիճարկում էին «Տարվա լավագույն ուսուցիչ» կոչումը: Մեկական հայտ էր ներկայացվել «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա» լավագույն դաստիարակ» անվանակարգերում:

Հիմնական մրցույթը ծավալվեց «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում, որտեղ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի գնահատմամբ, հաղթող ճանաչվեց Ճամբարակ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմենուհի Առաքելյանը:

«Տարվա» լավագույն դաստիարակ» անվանակարգում մրցույթի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզը կներկայացնի Սարուխան գյուղի թիվ 1 մանկապարտեզի երաժշտական դաստիարակ Նարա Պողոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն անվանակարգում` Կարմիրգյուղի թիվ 2 դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում