Մարզային

Հրշեջ-փրկարարները Նորաշենի ջրանցքից դի են հանել

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները Նորաշենի ջրանցքից դի են հանել

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչություն մայիսի 15-ին, ժամը 15:36-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի ջրանցքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է քաղաքացու դի. այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Նորաշենի գինու գործարանի մոտակայքում գտնվող ջրանցքից հանել են անձը չպարզված տղամարդու դին եւ մոտեցրել շտապօգնության մեքենային: Ընթանում է նախաքննություն:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում