Խճանկար

Աշխարհի չորս ամենատարեց քույրերը տոնել են ծննդյան օրը

2 րոպեի ընթերցում

Աշխարհի չորս ամենատարեց քույրերը տոնել են ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի չորս ամենատարեց քույրերը, որոնց ընդհանուր տարիքը հավասար Է 391-ի, Մեծ Բրիտանիայի Դեւոնի կոմսությունում նշել են իրենցից երկու ավագների ծննդյան օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Mail-ը:

Կրտսեր Լետեմ քույրերը՝ 96-ամյա Գլեդիսը եւ 93-ամյա Ֆիլլիսը, ավագ քույրերին՝ երկվորյակներ Ֆրեդային եւ Դորիսին, շնորհավորել են 101-ամյակի կապակցությամբ: Նրանք միասին դարձել են աշխարհի ամենատարեց հարազատ քույրերը, սակայն այդ նվաճումն առայժմ պաշտոնապես չի ճանաչված Գինեսի ռեկորդների գրքի կողմից: Ընդհանուր տարիքի նախկին ռեկորդը՝ 386 տարի, նույնպես պատկանում Է Մեծ Բրիտանիայի չորս բնակչուհիների:

Ինչպես գրում Է հրատարակությունը, բոլոր քույրերն ապրում են նույն կոմսությունում, բայց Գլեդիսը՝ Քենտիսբերի քաղաքում, իսկ մնացածները՝ Սառնստեպլեում: Նրանք ծնվել են Դեւոնում եւ այնտեղ ապրել ամբողջ կյանքում: Բոլորը միասին ունեն վեց երեխա, 14 թոռ, 19 թոռնորդի եւ մեկ ծոռ:

Կանայք վերապրել են երկու համաշխարհային պատերազմ: Գլեդիսի կարծիքով՝ պատերազմական տարիների ժլատ ու գրեթե ամբողջովին բուսական սննդակարգը դարձել Է իրենց երկարակեցության պատճառներից մեկը: Քույրերի առողջության եւս մեկ գաղտնիքն Է՝ հավատարմությունը անգլիական դասական խոհանոցին եւ ճաշացանկից սուր կերակրատեսակների բացառումը:

The Daily Mail-ը հաշվել Է, որ Լետեմ քույրերի կյանքի ընթացքում երկրում փոխվել են 19 վարչապետներ եւ չորս միապետ:

«Հրաշալի կլիներ, եթե մեզ պաշտոնապես ճանաչեին աշխարհի ամենատարեց քույրերը: Եթե մեր ծնողների իմանային, ցնցում կապրեին»,- նշել Է Գլեդիսը: Կինը պատմել Է, որ սկզբնապես վեց քույր են եղել, բայց երկուսն արդեն մահացել են. Էմին՝ 95 տարեկան հասակում, Մեյը՝ 98 տարեկանում: Լետեմ քույրերի մայրը մահացել Է 102 տարեկան հասակում:

Լուսանկարը`Diomedia

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում