Քաղաքականություն

Շվեդիայի դասագրքերում կարող են ներառվել Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի դասագրքերում կարող են ներառվել Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Ձախերի կուսակցությունը նախաձեռնություն է սկսել Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութերը դպրոցական դասագրքերում ներառելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Horizon Weekly-ն, այս մասին հայտնել է Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հանս Լինթը:

Նա տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը նախաձեռնել է աշխատանքներ երկրի դպրոցական դասագրքերում 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների և պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող նյութեր ներառելու վերաբերյալ: Լինթը նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածն ընդունել և դրա մասին իրազեկել հասարակության լայն զանգվածների:

Պատգամավորը նաև կոչ է արել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` վերջ դնել Ցեղասպանության զոհ դարձածների հարազատներին վիրավորելու քաղաքականությանը և ընդունել 100 տարի առաջ գործած ոճրագործությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում