Խճանկար

Մահացել Է աշխարհում ամենադաջված մարմնով թոշակառու կինը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է աշխարհում ամենադաջված մարմնով թոշակառու կինը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 77 տարեկան հասակում մահացել Է աշխարհում ամենադաջված մարնով թոշակառուկ կինը՝ Իզոբել Ուոռլին Մեծ Բրիտանիայի Հերտֆորդշիրից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Mirror-ը:

Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչված ռեկորդակրի մահվան պատճառ Է դարձել Ալցհայմերի համախտանիշը:

Ինչպես նշել Է հրատարակությունը, Ուոռլին «տատուի աշխարհի լեգենդն Էր»: Թանաքի 200 նկարներով Էր ծածկված կնոջ մարմնի մակերեւույթի 93 տոկոսը: Առաջին դաջվածքը նա արել Է 49 տարեկանում: Ընդհանուր առմամբ Իզոբելն իր կյանքի 500 ժամն անցկացրել Է տատու-սրահներում: Ուոռլիի մարմնի՝ հարատեւ գեղանկարչությամբ չծածկված միակ հատվածներն են եղել դեմքը, ականջները, ներբանները եւ ձեռքերի դաստակների որոշ մասերը:

«Սկզբում ես ցանկանում Էի կատարել լոկ մեկ դաջվածք՝ փոքրիկ թռչնակ: Բայց ես պարզապես սիրահարվեցի դրան, եւ տատուից կախվածության մեջ ընկա»,- պատմել Է ռեկորդակիր կինը հարցազրույցներից մեկի ժամանակ: Իր սիրելի դաջվածք-նկարը Իզոբելը համարել Է վագրերի ընտանիքի պատկերն իր որովայնի վրա:

Լուսանկարը` Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում