Ամերիկյան պարբերականները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանը եղբայր կպարգևի իր դստերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանցային OK! ամսագիրը, հենվելով անանուն աղբյուրի վրա, հայտնել է, որ ամերիկյան հեռուստաշոուների 34-ամյա հայ աստղ Քիմ Քարդաշյանը և 37-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը սպասում են իրենց երկրորդ զավակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով International Business Times-ը, զույգի հաջորդ զավակը տղա է լինելու:

«Նա հղի է:Ես լսել եմ, որ նա հղիության 12-րդ շաբաթում է, սակայն Քիմ ու Քանյեն չեն պատրաստվում հաստատել այս տեղեկությունն առնվազն ևս մի քանի շաբաթ»,- անանուն աղբյուրը հայտնել է OK! ամսագրին` նշելով, որ հայ աստղը հղիանալու հետ կապված բարդություններ ունենալուց հետո ներկայում շատ մտահոգված է, որ հղիության ընթացքում որևէ բան չպատահի: «Քիմը չի ցանկանում անել այնպիսի բաներ, որոնք կարող են վնասել իր հղիությունը: Եթե որևէ բան այնպես չընթանա, հատկապես ինչ-որ բան, որը նա կարող էր կանխարգելել, նա երբեք իրեն չի ների»,- ասել է աղբյուրը` հայտնելով նաև, որ տղա զավակ ունենալու փաստը անչափ ուրախացրել է նաև Քայնեին:

Հայերեն English

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը