Մարզային

Կարմիրգյուղում հիմնանորոգվում են մանկապարտեզի եւ գրադարանի շենքերը

2 րոպեի ընթերցում

Կարմիրգյուղում հիմնանորոգվում են մանկապարտեզի եւ գրադարանի շենքերը

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում տեղական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են գյուղի մանկապարտեզի եւ գրադարանի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմիրգյուղի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ Աշոտ Ջզմաչյանը, մանկապարտեզի հիմնանորոգման համար տեղական բյուջեից ներդրվել է 12 միլիոն դրամ, որով եւ ավարտվելու է նախադպրոցական այս հաստատության կապիտալ նորոգումը. նորոգվում են երկրորդ հարկի հատակը, սանհանգույցները, խոհանոցային եւ պահեստային մասերը, սալիկապատվելու է մանկապարտեզի մուտքից մինչեւ կենտրոնական ճանապարհ տանող հատվածը:

8 միլիոն դրամ է հատկացվել մշակույթի տան շենքում տեղավորված գյուղի գրադարանի հիմնանորոգմանը, որտեղ եւս սկսվել են շինարարական աշխատանքները: «Հրատապ խնդիր է նաեւ գյուղի կենտրոնական փողոցի քանդված ասֆալտի վերականգնումը, որի համար եւս տեղական բյուջեից համապատասխան միջոցներ են ներդրվել: Տեղումների դադարեցումից հետո սկսելու ենք նաեւ փոսալցման աշխատանքները, իսկ տարվա ընթացքում, դարձյալ մեր բյուջեի հաշվին, մոտ 3 միլիոն դրամի սահմաններում, շարունակելու ենք գիշերային լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները»,-նշեց Աշոտ Ջզմաչյանը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ Կարմիրգյուղում շարունակվում են խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման աշխատանքները:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում