Մարզային

Վանաձորի քաղաքապետարանը մշակում է քաղաքի ճոպանուղին վերագործարկելու ծրագիր

2 րոպեի ընթերցում

Վանաձորի քաղաքապետարանը մշակում է քաղաքի ճոպանուղին վերագործարկելու ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մշակվում է Վանաձորի ճոպանուղին վերագործարկելու նոր ներդրումային ծրագիր: Դրան ծանոթանալու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյաննայցելեց Վանաձորի նախկինճոպանուղու տարածք, որտեղ ներկայացվեցին ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները:

Լրագրողների հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Տիգրան Պապանյանը նշեց, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի:«Ճոպանուղու գործարկումը կնպաստի, որպեսզի Վանաձորում զարգանա զբոսաշրջությունը, և ստեղծվի նոր հանգստյան գոտի: Նախկին ճոպանուղն ավարվել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Վստահ ենք, որ այն գործարկելու նախագիծը հաջող ներդրումային ծրագիր կլինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Պապանյանը:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վարչապետին տեղեկացրեց, որ մոսկվաբնակ հայազգի երկու գործարարեղբայրներ ցանկություն ունեն մասնակցելու ճոպանուղու ներդրումային ծրագրին: Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց առաջիկայում ներկայացնել ճոպանուղու վերագործարկման ներդրումային ծրագիրը, որից հետո էլ այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ:

Ակնկալվում է, որ ճոպանուղու գործարկումը մեծապես կնպաստի և նոր թափ կհաղորդի Վանաձորի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու քաղաք այցելող զբոսաշրջիկների թվի աճին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում