ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բանակն իր զինծառայողներին արգելել Է «խելացի» ժամացույցներ եւ այլ գաջեթներ օգտագործել՝ զգուշանալով այն բանից, որ դրանց տերերին կարող են հետեւել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph-ին:
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ներկայացուցիչները ենթադրում են, որ «խելացի» ժամացույցները կարող են սպառնալիք ներկայացնել երկրի անվտանգության համար, եւ դրանք կրելու արգելքը կօգնի կանխել պետական գաղտնիքի բացահայտումը:
Արգելքը սահմանվել Է այն երկյուղների պատճառով, որ գաջեթները կարող են գաղտնի տվյալներ փոխանցել առանց դրանց տերերի գիտության: Արգելքը տարածվում Է բոլոր այն գաջեթների վրա, որոնք կարող են տեսագրել կամ ձայնագրել, ինչպես նաեւ տվյալներ հաղորդել իրենց գտնվելու վայրի մասին:
Ինչպես նշում Է Telegraph-ը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին, արգելքը սահմանվել Է Նանկինում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ զինծառայողներից մեկի ընկերուհին նրան «խեելացի» ժամացույց Է նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ: Այնուհետեւ նա այդ ժամացույցով փորձել Է լուսանկարել գնդի ծառայակիցներին, բայց դա նկատել Է ավագ սպան, որը պատահածի վերաբերյալ տեղեկատվություն Է փոխանցել վերադասին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: