ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie’s աճուրդային տունը պատմության մեջ առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում վաճառել Է ավելի քան մեկ միլիարդ դոլարի արվեստի ստեղծագործություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կայքում զետեղված հաղորդագրության մեջ ճշտվում Է, որ մայիսի 13-ին կայացած աճուրդում վաճառքների ընդհանուր գումարը կազմել Է 658 միլիոն դոլար: Աճուրդի ամենաթանկ լոտը դարձել Է Մարկ Ռոտկոյի «Թիվ 10» նկարը: Եվս 56-ական միլիոն դոլար են վճարել Լյուսիեն Ֆրոյդի «Քնած սոցիալական աշխատավորուհու» եւ Էնդի Ուորհոլի «Գունավոր Մոնա Լիզայի» համար: Բացի այդ, մայիսի 11-ին աճուրդով վաճառվել են եւս 705 միլիոն դոլարի արվեստի ստեղծագործություններ:
Ինչպես նշել Է New York Times-ը, Christie’s-ը դարձել Է աճուրդային տների պատմության մեջ առաջինը, որը կարողացել Է մեկ շաբաթում գնորդներից ստանալ ավելի քան մեկ միլիարդ դոլար: Ըստ որում աճուրդային տունը միջնորդ Է հանդես գալիս գնորդի եւ վաճառողի միջեւ, ուստի նրա իրական հասույթը հայտնի չԷ:
Christie’s-ը համարվում Է աշխարհի խոշորագույն աճուրդային տունը: Իր գլխավոր մրցակից Sotheby’s-ի հետ այն վերահսկում Է շուկայի 90 տոկոսը: