Խճանկար

Կանադացի բժիշկները սովորել են ձեռքերի դաստակների ուժով որոշել մահվան վտանգը

1 րոպեի ընթերցում

Կանադացի բժիշկները սովորել են ձեռքերի դաստակների ուժով որոշել մահվան վտանգը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գիտնականները պարզել են, որ այն ուժի նվազումը, որով մարդը կարող Է սեղմել դաստակը, վկայում Է տարբեր հիվանդություններից մահվան հավանականության մեծացումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրանց հետազոտությունը հրապարակվել Է The Lancet հանդեսում:

«Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ սեղմման ուժի փոփոխումը տարբեր պատճառներով, այդ թվում՝ սիրտ-անոթային ախտաբանության եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հետեւանքով, մահվան վտանգի որոշման պարզ, ոչ թանկ մեթոդ Է»,- իրենց հոդվածում գրում են Դերիլ Լենը՝ Համիլտոնի (Կանադա) Մակմաստերի համալսարանից, եւ նրա գործընկերները:

Նրանց հետազոտության մեջ վերլուծվել են 17 երկրների 35-ից մինչեւ 70 տարեկան գրեթե 140 հազար մարդկանց տվյալները, որոնք մասնակցել են այնպիսի հիվանդությունների տարածման պատճառներին նվիրված ընդգրկուն հետազոտությանը, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը եւ սիրտ-անոթային հիվանդությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում