Մարզային

Գեղարքունիքի մարզում ցանքի տակ կլինի մինչեւ 75 հազար հեկտար վարելահող

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ցանքի տակ կլինի մինչեւ 75 հազար հեկտար վարելահող

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզում այս տարի ցանքի տակ կլինի մինչեւ 75 հազար հեկտարվարելահող, որից մայիսի 14-ի դրությամբ ցանված է մոտ կեսը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզում 20 հազար հեկտար զբաղեցնում են աշնանացան ցորենի, 13 հազար հեկտար՝ կերային մշակաբույսերի ցանքերը: Մոտ 24 հազար հեկտար կկազմեն գարնանացան հացաբույսերի, 15 հազար հեկտար՝ կարտոֆիլի, 3 հազար հեկտար՝ կաղամբի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը:

Մայիսի 14-ի դրությամբ կատարվել է մոտ 11,5 հազար հեկտար գարնանացան հացաբույսերի, մոտ 600 հեկտար կարտոֆիլի ցանք: Գարնանացանի արագ ընթացքին խանգարում են տեղումները: Ըստ վարչության պետի կանխատեսումների՝ գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ հունիսի առաջին տասնօրյակի ավարտը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում