Մարզային

Ապրիլին գրանցված հանցագործությունները բացահայտվել են 88,9 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Ապրիլին գրանցված հանցագործությունները բացահայտվել են 88,9 տոկոսով

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսին գրանցվել է 235 հանցագործություն, որը 6 դեպքով ավելին է նախորդ տարվա նույն ամսին գրանցված հանցագործություններից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ,շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Քոչարյանը, գրանցված հանցագործությունների մեջ մեծ թիվ է կազմել զենքի եւ զինմաթերքի ապօրինի շրջանառությունը՝ 54 դեպք: Գրանցվել է նաեւ գողության 47, անձնական ունեցվածքի հափշտակության 51, սպանության 3 դեպք, այլ հանցատեսակներ պարունակող դեպքեր: Ապրիլ ամսին գրանցված հանցագործությունները մայիսի 14-ի դրությամբ բացահայտվել են 88,9 տոկոսով:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում