ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում վաճառքի Է հանվել արեւամարտկոցներով աշխատող՝ իր տեսակի մեջ եզակի Էլեկտրամոբիլը, որը չորս տարի առաջ ստեղծել Է Տվենտի համալսարանի մասնագետների խումբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
21Connect ավտոմոբիլը հաղթահարել Է ավելի քան 4 հազար կիլոմետր եւ հինգերորդն Է հատել արեւամոբիլների՝ 2011 թվականին տեղի ունեցած World Solar Challenge մրցարշավի վերջնագիծը: Արեւամոբիլի վաճառքի վերաբերյալ հայտարարությունը մայիսի 8-ին հայտնվել Էր Նիդեռլանդներում հայտարարությունների ամանահանրահայտ Marktplaats կայքում: Արեւամոբիլի սկզբնական արժեքն ընադամենը 150 եվրո Էր, սակայն, գինն արագորեն բարձրացել Է եւ մայիսի 13-ի կեսօրի դրությամբ հասել 385 հազար եվրոյի:
Ստացված միջոցներն ուսանողները պլանավորում են տրամադրել արեւամարտկոցներով աշխատող նոր Էլեկտրամոբիլի ստեղծմանը՝ 2015 թվականի մրցարշավին մասնակցելու համար:
Ինչպես ասված Է կայքում զետեղված հայտարարության մեջ, արեւամոբիլը կարող Է զարգացնել ժամում մինչեւ 140 կիլոմետր արագություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: