ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանուն սիրո 305 կիլոգրամով նիհարած Պոլ Մեյսոնը, ով նախկինում համարվում էր աշխարհի ամենագեր մարդը, ինքնալուսանկար է հրապարակել ընկերուհու հետ այն բանից հետո, երբ նրանից բժիշկները հեռացրել են 21 կգ ավելորդ մաշկը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Մեծ Բրիտանիայի 54-ամյա բնակչի քաշն այժմ կազմում է 127 կգ:
Ավելի վաղ՝ 2014 թվականին, տեղեկություններ էին հրապարակվել, որ Պոլ Մեյսոնի համար նիհարելու խթան է հանդիսացել նրա 41-ամյա ընկերուհին՝ Ռեբեկա Մունթինը: Զույգը ծանոթացել է Ֆեյսբուքի միջոցով:Մեյսոնն ավելի վաղ պատմել էր, որ մինչև սիրելիի հետ ծանոթությունը կշռում էր 445 կգ և ամեն օր օգտագործում էր 20 հազար կկալ, սակայն սիրահարվելուց հետո որոշել է նիհարել: Գործընթացը տևել է հինգ տարի: