Մարզային

Սոթքում ծառապատվել են գյուղամիջյան երկու ճանապարհի եզրերը

1 րոպեի ընթերցում

Սոթքում  ծառապատվել են գյուղամիջյան երկու ճանապարհի եզրերը

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում տեղական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերվել եւ տնկվել են տարբեր տեսակի բարդիների հազար տնկի, ինչի արդյունքում ծառապատվել են մոտ 3 կիլոմետր երկարությամբ գյուղամիջյան երկու ճանապարհների եզրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, ծառատունկին մասնակցել են համայնքի բնակիչները, գյուղապետարանի աշխատակիցները, դպրոցի աշակերտները: Տնկված ծառերի ոռոգումն ապահովելու համար գյուղապետարանը սեփական միջոցներով ձեռք է բերել ջրկիր մեքենա:»Ծառերի խնամքն ու ոռոգումը կիրականացվի գյուղապետարանի կողմից: Աչալրջորեն հետեւելու ենք նաեւ տնկիների պահպանությանը: Մոտակա տարիների ընթացքում կձգտենք ծառապատել Սոթքի գյուղամիջյան բոլոր ճանապարհաեզրերը, որոնք 15 կիլոմետր ընդհանուր ձգվածություն ունեն: Մտածում ենք նաեւ համայնքի վարչական տարածքում անտառային գոտի ստեղծելու մասին, որն ընդհանրապես բացակայում է մեզ մոտ, առայժմ գրեթե լրիվ ծառազուրկ գյուղ ենք համարվում»,-նշեց համայնքի ղեկավարը:

950 բարդի տնկվել են գյուղամիջյան ճամնապարհների եզրերին, ևս 50-ը՝ Աոթքում տեղակայված զորամասի տարածքում:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում