ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie's-ի Նյու Յորքի աճուրդում 7.3 միլիոն դոլարով վաճառվել Է 35 կարատ քաշով քաշմիրյան շափյուղայով մատանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Մայիսի 13-ին վաճառված՝ շափյուղայով մատանու յուրաքանչյուր կարատն աճուրդի ասիացի անհայտ հաղթողի վրա նստել Է 209 հազար 689 դոլար, ինչը համաշխարհային ռեկորդ Է:
Քաշմիրյան շափյուղայով ոսկե մատանին նաեւ դրվագազարդված Է ադամանդներով: Շափյուղան ունի «բարձ» երեսակում եւ եռանկյուն երեսակներ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, քաշմիրյան շափյուղաները մյուսներից ավելի բարձր են գնահատվում մանուշակագույն երանգով հագեցած կապույտ գույնի համար: