Հայոց ցեղասպանություն

Թեհրանում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված երեկո

1 րոպեի ընթերցում

Թեհրանում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված երեկո

ԹԵՀՐԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային երեկո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք»-ը, երեկոյի ընթացքում «Արարատ» պարային խումբը իրանահայ եւ օտարերկրյա հանդիսատեսի համար ներկայացրել է հայկական ժողովրդական պարեր, պարային բեմադրություններ, հնչել են հայ դասականների արձակ ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երգեր:

Միջոցառման ընթացքում «Արարատ» միության կենտրոնական վարչության նախագահ Գեւորգ Վարդանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին, ներկայացրել այն երկրների դիրքորոշումը, ովքեր ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն ու շեշտել, որ այսօր ցեղասպանությունները շարունակվում են, քանի որ կատարված ցեղասպանություններն արժանի պատիժ եւ հատուցում չեն ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում