Facebook-ում կազմակերպվել է համաշխարհային ինը ԶԼՄ-ների հոդվածների ուղղակի զետեղումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը տրամադրում է նոր ծառայություն՝ ԶԼՄ-ների հոդվածների ուղղակի զետեղում: Սոցցանցի հետ նման փոխգործակցության շուրջ արդեն համաձայնություն են կնքել համաշխարհային ինը ԶԼՄ-ներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ում դրանք են՝ New York Times թերթը, NBC հեռուստաընկերությունը, Atlantic եւ National Geographic հանդեսները, Buzzfeed ցանցային հրատարակությունը: Որպես սկիզբ այս գործընկերներից յուրաքանչյուրը նոր ձեւաչափով հրապարակել է մեկական նյութ: Եվրոպայում նախագծին առայժմ միացել են չորս ԶԼՄ-ներ՝ BBC լրատվական ծառայությունը եւ Guardian թերթը՝ Մեծ Բրիտանիայում, Bild թերթը եւ Spiegel ամսագիրը՝ Գերմանիայում:

Վերլուծաբանները նշում են, որ ավանդական ԶԼՄ-ները ծանր սրտով են համաձայնության գնում ցանցային ընկերության հետ, քանի որ երկյուղում են հեռանկարում կորցնել սեփական բաժանորդների բազան: Բայց, մյուս կողմից, նրանց հրապուրում է այն վիթխարի լսարանը, որ Facebook-ն ունի ամբողջ աշխարհում: Այժմ այն գնահատվում է 1,4 մլրդ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում