ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին կատարել Է Նոր Զելանդիայի մաորի բնիկ ժողովրդի ավանդական պարը՝ հակա: Տեսահոլովակը հրապարակվել Է Facebook-ում բրիտանական The Telegraph-ի տաբլոիդի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրել Է հրատարակությունը, բրիտանացի գահաժառանգը պարը կատարել Է՝ Նոր Զելանդիայի ավանդույթների նկատմամբ հարգանքով:
Հական կատարվում Է խմբով եւ ուղեկցվում Է ձայնակցության բառերի ռիթմիկ բացականչմամբ: Նոր Զելանդիայի սահմաններից դուրս պարը հայտնի Է դարձել ազգային հավաքականի ռեգբիստների կատարման շնորհիվ, հավաքական, որը համարվում աշխարհում ուժեղագույններից մեկը: Մարզիկները հակայի տարբերակներից մեկը՝ կա մատեն, պարում են թիմի յուրաքանչյուր մրցախաղից առաջ:
Պարը կոչված Է բարձրացնելու ռեգբիստների մարտական ոգին, ինչպես նաեւ ահաբեկման միջոցով հոգեբանական գրոհ կատարելու մրցակից թիմի խաղացողների վրա: