Մարզային

Մոլդովական բիենալեին կներկայացվեն նաև հայ արվեստագետների աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Մոլդովական բիենալեին կներկայացվեն նաև հայ արվեստագետների աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մոլդովայում մայիս 14-ին մեկնարկող գեղանկարչության միջազգային բիենալեին ներկայացվելու են նաև հայ արվեստագետների աշխատանքները: Արդեն չորրորդ անգամ անցկացվող բիենալեն այս տարի համախմբում է 27 երկրի 145 արվեստագետի: Բիենալեն անցկացվում է Մոլդովայի մշակույթի նախարարության, Ազգային թանգարանի, Մոլդովայի նկարիչների միության և AMPRENTE կազմակերպության համատեղ ջանքերով: Մայիսի 14-ից հունիսի 7-ն անցկացվող միջոցառմանը կներկայացվեն նաև 3 հայ արվեստագետների աշխատանքները: Նրանցից 2-ը ներկայացնում են Գյումրին: Միջազգային բիենալեին կցուցադրվեն Սարգիս Հովհաննիսյանի «Դիմանկար» և Վահագն Ղուկասյանի «Ստվերներ» գործերը: Գործերի Քիշնև տեղափոխման հարցում երիտասարդ արվեստագետներին ֆինանսական աջակցություն է ցույց տվել Գյումրու քաղաքապետարանը:

Գյումրու մշակութային խորհրդանիշներից մեկը դարձած Գյումրու ժամանակակից արվեստի բիենալեն օգնում է երիտասարդ արվեստագետներին պատրաստ լինել այլ երկրներում անցկացվող նմանատիպ ցուցադրություններին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարգիս Հովհաննիսյանը: «Գյումրու բիենալեն ոչ միայն մեծ ներդրում է Հայաստանի մշակութային կյանքում, այլ նաև գերազանց անդրադարձ միջազգային ասպարեզում, իսկ միջազգային նմանատիպ բիենալեներին մասնակցությունը՝ ճանաչում ու հետագա համագործակցության հիմք և միջմշակութային համագործակցության հնարավորություն»,-ասաց արվեստագետը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում